Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող տրակտորի շահագործման գնացուցակ՝ 1 հեկտար հողատարածքը վարելու համար 30, հարթեցնելու համար 20, իսկ տնամերձը վարելու և հարթեցնելու համար 8 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը բնակչության շրջանում տեղեկություններ է տարածել, որ տրակտորի շահագործման դիմաց տրվող փողը մուտքագրվում է համայնքի բյուջե՝ օգտագործվելով և՛ համայնքի կարիքների, և՛ տրակտորի վերանորոգման համար։ Սակայն գումարները չեն մուտքագրվել համայնքի բյուջե․ համայնքի ղեկավարը փողը ծախսել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար։
Միայն 2017-2018 թվականներին տրակտորն օգտագործել ցանկացողներից համայնքապետարանի տեղական տուրքերի և վճարների հարկման առաջատար մասնագետը հավաքագրել է ընդհանուր մոտ 1.000.000 դրամ, որը չի մուտքագրվել համայնքի բյուջե՝ ծախսվելով համայնքի ղեկավարի կողմից։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը
Փետրվարի 18-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Հայանիստ գյուղում հայտնաբերել ու բերման են ենթարկել Մարատ Պ․-ին։...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0