Քաղաքականություն
Հետաքրքիր իրադրությունՙ Ռուսաստան - Բելառուս տանդեմում. Հայաստանը համաձայնություն չի տա
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։…
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տեւած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։ Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:
Ինչքա՞ն կտեւի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը եւս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջեւում Բելառուսի ընտրություններն են, եւ չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:
Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետեւ առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար եւս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։ Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչեւ ապրիլ հարցը պարզ կլինի։
Ի դեպ, քննարկվում է նաեւ ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում եւ գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի եւ մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացի...
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղ...
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետ...
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
«Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը, նոր իշխանությունների կողմից չկար հ...