Պատահարներ
Խոշոր ավտովթարՙ Արարատի մարզում. տուժածներն ամուսիններ են
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գոյւղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի…
Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գոյւղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: Վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր, կինը՝ ծանր կայուն վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեց...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0