Պատահարներ
Արտակարգ դեպք․ 54-ամյա տղամարդը աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ինքնահրկիզվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ փետրվարի 19-ին մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ փետրվարի 19-ին մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տեղում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդը այդ ծայրահեղ քայլին չդիմի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, ում մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Հարություն Պ.-ն է, ով ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեց...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0