Պատահարներ
85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում…
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններից ապօրինի հատվել են թվով 504 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 85.749.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի պաշտոնատար անձինք պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Մասնավորապես՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով՝ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ ծառայության նկատմամբ դրսեւորել են անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ծառահատումներ կատարվելու, պաշտոնեական անփութության կասկածանքով ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի «Գետիկի» եւ նույն մասնաճյուղի «Դպրաբակի» անտառպետության երկու անտառապետեր:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Հաղթանակի զբոսայգուն հարակից տարածքում
Radioaurora-ն բազմաթիվ զանգեր է ստանում, որ այս պահին խոշոր վթար է տեղի ունեցել «Մոնումենտ»-ում, Հաղթանակի զբոսայգուն հա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0