Քաղաքականություն
Ուրցաձորում գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին․ քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով. փետրվարի 17-ին Հայաստանի մի քանի մարզերի 24 համայքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ... Հասարակության ուշադրությունը սևեռված էր մի քանի համայքների վրա, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո տեղի էին ունեցել բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր՝ համայնքապետների հրաժարականի պահանջով...
Ամենասկանդալային իրադարձությունների կիզակետում էր հայտնվել նաև Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայքնը, որտեղ 2018-ի սեպտեմբերի վերջից տեղի ունեցող ցույցերը և ճանապարհների փակումը, ինչպես նաև Արարատի մարզպետի միջամտությունը, գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանին հրաժարականի կոչով, դիմելը տվեց իր արդյունքները...
Չդիմանալով «բազմաբովանդակ» ճնշումներին Ուրցաձորի գյուղապետ Անդրեասյանը հրաժարական տվեց... Փետրվարի 17-ին Ուրցաձորում ևս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ և ի զարմանս իշխանությունների` հաղթանակ տարավ հենց այն անձն ում հրաժարականը 5 ամիս առաջ պահանջում էին գյուղացիները... Ռաֆիկ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Արարատի մարզպետի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանից... Ուրցաձորում գրանցված արդյունքները պետք է մտահոգեն իշխանություններին... Այստեղ քաղաքականություն պետք չէ փնտրել...
Գյուղացու համար կարևորը գյուղապետի աշխատանքի դրական արդյունքների արձանագրումն է, որն, ըստ գյուղապետի ընտրությունների արդյունքների, չեն բավարարել խոշորացված Ուրցաձոր համայնքի բնակիչներին... Արդյունքում` իշխանությունները պարտվեցին... Ուրցաձորի ընտրությունների ֆենոմենը եզակի չի լինելու, եթե իշխանությունները շարունակեն իրենց գործնեության մեջ առաջնորդվել՝ մատնանշելով նախորդների սխալները և կեղծ օրակարգեր ստեղծել՝ քիչ ուշադրություն դարձնելով հասարակության իրական պահանջների կյանքի կոչելուն...
Թավշյա հեղափոխությունից անցել է 9 ամիս, սակայն սոցիալ-տնտեսական առումով հասարակությունը դրական արդյունքները դեռ չի զգացել իր վրա, որը մարդկանց մի զգալի մասի մոտ խորը հիասթափություն է առաջացրել...
Հ. Գ. Ինչպես ասում են՝ «շատ մի սիրիր ատել կա, շատ մի ատիր սիրել կա»... Իշխանությունները մտածելու շատ բան ունեն...»:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Շահումյանի հրապարակի կայանատեղիին կփոխարինի 160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղին։ Այս մասին իր ֆեյսբ...
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնել պարզելու համար, թե ինչ ազգության արյուն է հոսում իր երակ...
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Irakanum. am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը օրեր...
20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել
ԿԸՀ–ն ամփոփել է փետրվարի 17-ին Հայաստանի 20 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնք շատ ուշագրավ են: News...