Հասարակություն
Փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս․ ArmLur
ArmLur am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու…
ArmLur am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները փակել են ճանապարհը, որպեսզի քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս: Ստեղծված իրավիճակի առնչությամբ զրուցեցինք նախնական տվյալներով ընտրություններում հաղթած, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց ճանապարհի փակ լինելու փաստը:
Սակայն վերջինս դժվարացավ ասել, թե ով և ինչու է այդպես վարվել, սակայն նշեց, որ արձանագրությունները դեռ քաղաքում են, իսկ ինքն էլ անձամբ չի ցանկանում գնալ այնտեղ ՝ կրքերը չբորբոքելու նպատակով:
Հավելենք, որ ArmLur am-ի տեղեկություններով պարտված մյուս թեկնածուներից ևս կան անձիք, ովքեր ցանկանում են միանալ Վահան Զարոյանին:ընդ որում, քաղաքից ելքը փակ է բոլոր կողմերից՝ թե դեպի Մարտունի քաղաք տանող, թե դեպի Ճամբարակ: 01:20 րոպե. Քիչ առաջ տեղեկացանք՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք բացել են ավտոճանապարհները՝ պայմանավորվելով, որ առավոտյան 10-ին պետք է կրկին փակեն: Նրանք պնդում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալ թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը, միեւնույն է՝ չի հաղթել, թեեւ արդեն հրավառություն է քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
35 տարեկան չեմ. հաղորդավարի արձագանքը թմրանյութերի սկանդալին
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է. «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեմ են Փաշինյանի որոշմանը
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքո...
Այսօր լույս չի լինի հետևյալ հասցեներում...
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշ...