Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհուրդ է տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին խորհուրդներ տալու փոխարեն մտածել սեփական պահվածքի մասին:
«Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նազարյանն՝ անադրադառնալով կառավարության ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված Մարուքյանի քննադատություններին:
Անդրադառնալով ԱԺ նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին` Լենա Նազարյանն ասել է, որ այդ քննադատությունից «իր մտքին գալիս է միայն «մուննաթ» բառը, որը բովանդակային առումով ոչ մի արժեք չի ստեղծում:
«Ես կուզեի, որ շատ ավելի բովանդակային խոսակցություն լիներ նրանց կողմից: Իսկապես, մի փոքր սնանկ էր նրանց քննադատական խոսքը, բայց դրան նաև արձագանք եղավ»,- ասել է Լենա Նազարյանը: