Պատահարներ
Կլասիկա լսի, կլասիկա. Սարյանի անվան դպրոցում տնտեսվարը թալանել է դաշնամուրի ուսուցչուհուն
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, ո�…
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել:
Կայքը գրում է, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաւջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ:
Կայքի տեղեկություններով՝ երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի, կլասիկա»:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սուքիասյանը նշված դպրոցի տնօրենն է:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Համացանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից ե...
Արտակարգ դեպք Երևանում. Դաժան ծեծի են ենթարկել 33-ամյա տղամարդու
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղայ...
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տղամարդկանց մի խումբ ներխուժե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0