Պատահարներ
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ԵԿՄ-ին հատկացրածը յուրացնելու համար․ ՀՔԾ
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019 թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Գրիգորյանը մեղադրվում է «ապրիլյան պատերազմին զինվորների…
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019 թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Գրիգորյանը մեղադրվում է «ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված, ուշադրություն, 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ» յուրացնելու համար: Այդ մասին ասված է ՀՔԾ հայտարարության մեջ:
Հայտարարությունը՝ ստորև․
«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով հասարակության շրջանում թյուրըմբռնում ստեղծել իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման մեջ, այլ նաև դրանից առաջ և հետո (2014 թ., 2015 թ., 2017 թ.) ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ (այդ թվում` սննդամթերք, հանդերձանք և այլն) յուրացնելու և վատնելու մեջ, ինչը արտացոլված է թե´ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, թե´ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 14.02.2019 թ.-ին տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պաշտպան Արսեն Մկրտչյանը չի ընկալել մեղադրանքի որոշման մեջ նույնիսկ ոչ իրավաբանին հասկանալի լեզվով ձևակերպված վերը նշված հանգամանքները, այդուհանդերձ, պաշտպանին հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունն ու դուրս չգալ փաստաբանական էթիկայի սահմաններից»:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։ Ակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Համացանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից ե...
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեկ՝ փետրվարի 14-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0