Պատահարներ
Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում հարուցվել է քրգործ խոշոր չափերի վատնում կատարելու դեպքով
Gohar Vardanyan
482 դիտում
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009 թվականից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի՝ իրեն վստահված միջոցների խոշոր չափ հանդիսացող՝ 2.311.752 ՀՀ դրամ գումարի վատնում։
Մասնավորապես, նախկին տնօրենի 2011 թվականի, 2015 թվականի և 2016 թվականի երեք հրամաններով դպրոցում որպես պահակ և էլեկտրիկ-փականագործներ աշխատանքի են ընդունվել երեք քաղաքացիներ, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանցից մեկի անվամբ՝ 2011թ. ապրիլից մինչև 2014թ. սեպտեմբեր, երկրորդի անվամբ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբեր և երրորդի անվամբ 2016թ. դեկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբեր հաշվարկվել և վճարման է ներկայացվել համապատասխանաբար 281.750, 912.619 և 1.117.383 ՀՀ դրամ գումարներ, որը նրանք ստացել և տնօրինել են։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով վատնում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,196
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
1,774
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Gohar Vardanyan
1,202
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Gohar Vardanyan
1 րոպե
1,112
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
651
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
773
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
338
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
209