Պատահարներ
Ամուսինները մեղադրվում են թմրամիջոցի մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի…
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ամուսիններին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակչուհին՝ ծնված 1966 թ., Նիդեռլանդների Թագավորությունում շուրջ 10 տարի ունենալով կացության իրավունք, հիվանդության պատճառով բժշկի կողմից օրինական կարգով ստացել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր: Հայաստանի Հանրապետությունում ապօրինի իրացնելու նպատակով՝ վերջինս խոշոր չափով նշված դեղահաբերից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան:
Մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված խոշոր չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ամուսնու՝ 1985 թ. ծնված տղամարդու հետ՝ 2017 թ․ փետրվարի 21-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, 53-ամյա կինը տարբեր օրերի ամուսնուն է փոխանցել նշված թմրամիջոցի դեղահաբեր, որոնք վերջինիս կողմից իրացվել են:
Բացի դրանից՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել քաղաքացիական շեղբավոր սառը զենք համարվող, գործարանային արտադրության որսորդական ծալովի դանակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։ Ակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Համացանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից ե...
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող ռեստորաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տղամարդկանց մի խումբ ներխուժե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0