Պատահարներ
ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանի նկատմամբ քրգործը ուղարկվել է դատախազություն․ ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է…
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից, գրում է «Ազատությանը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր անցած տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Օգոստոսին դատարանը Էդուարդ Բաբայանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Բաբայանն ընտրվեց պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան»-ից:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։ Ակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Համացանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից ե...
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Երեկ՝ փետրվարի 14-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0