Պատահարներ
Հիվանդանոցում մահացել է նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը. պատճառը հրազենային վնասվածքն է
Shamshyan com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Ինչպես հայտնում է…
Shamshyan com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:
Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին...
ԱԱԾ աշխատակիցները խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու. մեկը ՀՀ ՊՆ ծառայող է
SHAMSHYAN com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխ...
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք»
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
5.0