Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը կշարունակի բուժում ստանալ բժշկական կենտրոնում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ փետրվարի 8-ին…
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում: «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ «Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է ըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները. Փաշինյանը թանգարան է այցելել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել...