Այլ
Հայաստանում խաբեությամբ հայտնված 4 հնդիկները վերադարձել են Հնդկաստան
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում…
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:
Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan Times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել է, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:
Ըստ օրաթերթի` այդ հնդիկները Հայաստանում են հայտնվել հնդկական տուրիստական գործակալության կողմից տրամադրված վիզայի միջոցով աշխատելու նպատակով, սակայն նրանց չի հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:
Դեպքը նաև հնդիկ պատգամավորների ուշադրության կենտրոնում է. նրանք աշխատում են ապօրինություն թույլ տված հնդկական զբոսաշրջային յոթ գործակալների պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նրանցից 6-ն արդեն հրավիրվել են Փենջաբ նահանգի Կապուրտալա քաղաքի ոստիկանություն:
Նմանատիպ հոդվածներ
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեությ...
ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Գոռ Երիցյանը տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը
Րոպեներ առաջ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ,WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը տոնեց 10-րդ անընդմեջ հ...
Արտակարգ դեպք. տղամարդը «հրազենային վիրավորում»-ով հիվանդանոցում է. կասկածյալը դպրոցի զինղեկն է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեկ ժամը 22-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենայի...