Այլ
Արտակարգ դեպք. տղամարդը «հրազենային վիրավորում»-ով հիվանդանոցում է. կասկածյալը դպրոցի զինղեկն է
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեկ ժամը 22-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած մի քաղաքացի: Բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Երեկ ժամը 22-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած մի քաղաքացի: Բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության աշխատակիցները: Վարջիններս պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է իր տանն՝ Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպչելու և կրակելու հետևանքով: Խաչատրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերել և առգրավել են ՙՏՈԶ 63՚ տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը:
shamshyan com-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ:
Նմանատիպ հոդվածներ
Տեղումներ են սպասվում
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին շրջանների զգալի մասում ս...
Նարե, Նարեկ... 2018-ին նորածիններին տրվող անունների վիճակագրությունը
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականին նորածին երեխաներին առավել հաճախակի տրվող անունն...
Ծխախոտ ծխելուց պակաս վնասակար է նարգիլե ծխելը, սակայն կրում է նույն առողջական ռիսկերը. Արսեն Թորոսյան
Նարգիլեները (նաև հայտնի որպես հուքա կամ կալյան) խողովակներից կազմված սարքեր են, որոնք օգտագործվում են տարբեր խառնուրդներ...
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք: Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության եւ գիտահետազոտական գործունեությ...