Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Փաշինյանի ավտոշարասյունը խախտել Երթևեկության կանոնները․ Պարզաբանում
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կառավարական ավտոշարասյունը երթևեկում Երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ ավտոշարասյունը…
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կառավարական ավտոշարասյունը երթևեկում Երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով։ Տեսանյութի հեղինակը նշում է, որ ավտոշարասյունը սպասարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Դեպքի վերաբերյալ Aurora News-ը զրուցեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ մեքենայում չի եղել։
"Նա ոտքով անցել է փողոցը, և, որովհետև դա անսպասելի է եղել, ավտոշարասյունն անվտանգության նկատառումներից ելնելով մոտեցել է վարչապետին։ Օրենքը համապատասխան կարգավորում նախատեսում է։ Եվ վերջում, վարչապետը մշտապես հետևում է երթևեկության կանոններին և օրենքով նախատեսված ընթացակարգերին",- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։
Տեսանյութը՝ Arm Tube յութուբյան էջի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրմշտոց՝ ոստիկանների և ցուցարարների միջև Արշալույս գյուղում
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և բնակիչների միջև, որոնք պահանջելիս են եղել ձերբակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են ԱՄՆ-ի հայկական դպրոցում տեղի ունեցած միջադեպի կադրերը
Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը թուրքական դրոշներ կախում...
Ի՞նչ է Թեղուտի հանքի տարածքից թափվում Մանստևի գետը․ահազանգում են բնապահպանները
«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում և լցվում Շնող գետի Մանստև վտակի մեջ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ոտքերը կորցրած Դավիթը պարում է սեփական հարսանիքին
Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն ամուսնացել է։ Ավելին, շնորհիվ հայ...