Պատահարներ
Արցախում «Նիվան» գլորվել է ձորով հոսող գետը. Կա երեք զոհ եւ մեկ վիրավոր
Արցախի ԱԻՆ-ում հունվարի 20-ին ժամը 22:07-ին Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար…
Արցախի ԱԻՆ-ում հունվարի 20-ին ժամը 22:07-ին Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ.-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորով հոսող գետը, ինչի հետեւանքով վարորդը եւ նույն գյուղի բնակիչներ, ուղեւորներ՝ Ա. Ի.-ն, Է. Հ.-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Օրեր առաջ Շիրակի մարզի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապե...
Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Որպես կասկածյալ այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապար...
ՁԵրբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է
Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայա...