Պատահարներ
Խոշոր ավտովթարՙ Արարատում. վարորդները հոսպիտալացվել են
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սիսավան-Վանաշեն մինչհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lada-21099…
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սիսավան-Վանաշեն մինչհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lada-21099 մակնիշի 34 NС 786 համարանիշի և Volkswagen մակնիշի X195XA161 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով` քաղաքացիների օգնությամբ, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
Հնդիկները Գյումրիում կեղծ փողե՞ր են տպել
Օրեր առաջ Շիրակի մարզի ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապե...
Խոշոր ավտովթարՙ Արմավիրի մարզում. տուժածները հոսպիտալացվել են
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ավտոճ...
Ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը տապալել է «սվետաֆորը»
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սամաններում, Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկ...