Քաղաքականություն
Վազգեն Սարգսյանի եղբոր կոշտ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսերենով գիրք է գրել, որը կրում է «Կյանք և ազատություն» խորագիրը։ Դրանում ներկայացված է Քոչարյանի կյանքն ու գործունեությունը։ Քոչարյանը մանրամասն…
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսերենով գիրք է գրել, որը կրում է «Կյանք և ազատություն» խորագիրը։ Դրանում ներկայացված է Քոչարյանի կյանքն ու գործունեությունը։ Քոչարյանը մանրամասն նկարագրել է նաեւ Հոկտեմբերի 27-ը: Նա ներկայացրել է նաեւ իր եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերմությունը՝ գրելով.
«Ես ու Վազգենը իսկապես մտերիմ ընկերներ էինք»:
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը զայրացել է Քոչարյանի այս պնդումից, նա ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Քոչարյանի՝ «Ես ու Վազգենը իսկապես մտերիմ ընկերներ էինք» ձեւակերպմանը՝ գրելով.
«Ընկեր էիք ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները։ Բացի Սերժից ու Աղվանից կար մեկը իշխանության մեջ այդ ժամանակ, որ հավանում էիր։ Եվ ընդհանրապես մտքիդ փայլատակումներում ինչո՞ւ չես անրադարձել թե….
1) ԼՂ հիմնահարցի որ տարբերակն էր քննարկվում այդ ժամանակ, որից ոգևորված էին Վազգենը և Դեմիրճյանը։
2) Ինչու չկա քո և ոճրագործի բանակցության ձայնագրությունը։ Մենակ չասես, որ Գրիշա Սարկիսովը, Գրիգորի Գարեգինիչը, Գասպարյան Վովան ու Կրակեմ Հրաչը քեզ ներս են թողել առանց դրսի հետ կապի և ձայնագրության։
3) Ոնց որոշեցիր դեռ քննություն չիրագործած, որ ուչասկովիյի մակարդակի գործ է։
4) Ինչու դատավարությունը արագացրեցիր և վկաների մեծ մասին չհարցաքննեցիր պարտակելով իրողությունը։
Հ.Գ.Մարդկանց գիտելիքների և ունակությունների մասին տեսակետ է ասում մեկը, ով մինչև վերջ Հայր Մերը չսովորեց, ով գիրք կարդալ չի սիրում, ում տնտեսության հետ ունեցած փորձը սահմանափակվում է Կաշոլկի գործարանի պարտկոմությամբ, ով անգամ բյոջեի 20%֊ը մտածում էր, որ իրենն է ու թալանել է երկիրը»։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին․ Արփինե Հովհաննիսյան
Առաջնային և ամենացավոտ հետևանքն, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է: Այս մասին ֆեյսբուքյան...