Սպորտ
Դոպինգ թեստերի դրական արդյունքները. ծանրորդ Մելինե Դալուզյանին եւս հեռացրել են մրցումներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել է հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մրցումներին մասնակցելուց, երբ Լոնդոնի 2012թ-ի օլիմպիական խաղերում նրանց…
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել է հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մրցումներին մասնակցելուց, երբ Լոնդոնի 2012թ-ի օլիմպիական խաղերում նրանց դոպինգ-նմուշները դրական արդյունքն են տվել։ Այդ մասին հաղորդում է IWF կայքը։
Դալուզյանը Հայաստանի՝ սկանդալային հայտնի բազմակի չեմպիոն է, 2007թ-ի և 2008թ-ի Եվրոպայի չեմպիոն, 2010թ-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Ավելի վաղ մեծ աղմուկ էր բարձրացրել նրա մասնակցությամբ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմը։
Դալուզյանից բացի դրական արդյունք են տվել ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտիայի, ադրբեջանցի Վալենտին Խրիստովի, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի, բելառուս Նիկոլայ Նովիկովի դպինգ-նմուշները։
Նշվում է, որ Լոնդոնի օլիմպիադայի օրերին ծանրորդներից վերցված նմուշների կրկնակի անալիզից հետո նրանց մեզում հայտնաբերվել է դեգիդրոխլորմեթիլտեստոստերոն արգելված նյութը։
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են 2018թ-ի Հայաստանի 10-ը լավագույն մարզիկները
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10...
CONIFA-ն Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն կանցկացնի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնվ...
Մխիթարյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 ե...
ՀՖՖ մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ...