Սպորտ
CONIFA-ն Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն կանցկացնի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի…
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի՝ գալիք տարի հունիսի 3-15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:
Ինչպես հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը, պետնախարարը բացման խոսքում նշել է, որ հեղինակավոր մարզական միջոցառումը լավ առիթ է լինելու մեծ թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այցի համար, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը այն հավուր պատշաճի ընդունելու և անցկացնելու համար: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նախապատրաստական փուլի բոլոր քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:
Հանդիպման ընթացքում առանձին զեկուցումներով հանդես են եկել պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մասնավորապես նշվել է, որ մայրաքաղաքում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կազմակերպչական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջերի: Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման և մի շարք այլ հարցեր:
Առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առումով:
Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտեր են ներկայացրել մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:
Պետական նախարարը բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվանից:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 ե...
Դոպինգ թեստերի դրական արդյունքները. ծանրորդ Մելինե Դալուզյանին եւս հեռացրել են մրցումներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել է հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մ...
ՀՖՖ մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ...
Ովքեր են 2018թ-ի Հայաստանի 10-ը լավագույն մարզիկները
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10...