Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միհրան Հարությունյանը հաղթանակը նվիրել է Ազնավուրին
Հանրահայտ մարզիկ Միհրան Հարությունյանն ինսթագրամյան իր էջում հրապարակել է իր վերջին հաղթանակին հաջորդած ելույթը, որը նվիրված է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին։ «Սամարայում տոնած հաղթանակը նվիրվեց մեծ…
Հանրահայտ մարզիկ Միհրան Հարությունյանն ինսթագրամյան իր էջում հրապարակել է իր վերջին հաղթանակին հաջորդած ելույթը, որը նվիրված է մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրին։
«Սամարայում տոնած հաղթանակը նվիրվեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ և սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի և հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը»,– տեսանյութին կից գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հարությունյանը Ռուսաստանի Սամարա քաղաքում անցկացված «Битва на Волге» մրցաշարում հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաբիբ Նուրմագոմեդովն իրականացրել է հայ փոքրիկի երազանքը
Խառը մարտարվեստների UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը շնորհավորել է լեյկոզով տառապող 13-ամյա Տիգրան Թովմասյանի Ամանորը։ Մ...
Ովքեր են 2018թ-ի Հայաստանի 10-ը լավագույն մարզիկները
Այսօր տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10...
Հայաստան կգա լեգենդար ֆուտբոլային մասնագետ․ Վանեցյանը՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ցավով նկատում է, որ Հայաստանում այսօր չկա այն հիմքը, որի վրա պետ...
Դոպինգ թեստերի դրական արդյունքները. ծանրորդ Մելինե Դալուզյանին եւս հեռացրել են մրցումներից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել է հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մ...