Քաղաքականություն
Վտանգված է «Կենտրոն» ՀԸ խմբագրական անկախությունը. Կա 1 քաղաքական ուժի թելադրանք․ ՀՌԱՀ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՀԸ կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ…
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՀԸ կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:
Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր:
Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից»:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Էջմիածնի քաղաքապետի մասին տեսանյութերը պոռնկագրական են, քրգործ է հարուցվել
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածվ...