Այլ
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, ո�…
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։
Երեկ թերթը տեղեկացել է, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաեւ այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ...
Եղանակը Հայաստանում՝ առաջիկա 4 օրվա համար
ՀՀ տարածքում`դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նվա...
Ո՞ր ավտոճանապարհներն են դժվարանցանելի եւ փակ. ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռ...
16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ...