Երեւի դժգոհ են.պատճառը,ինչ-որ գրած է. Լեւոն Մնացականյանն աշխատանքից ազատման մասին
Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է երեկ ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։
ՙԵս ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են՚,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:
Լրագրողը հետաքրքրվել է՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։
ՙԵս չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ՚,– արձագանքել է Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ, ավելացրել. ՙԳուցե՚: