Քաղաքականություն
Հակառակորդի դիվերսիան հետ մղած զինծառայողը կբուժվի Ֆրանսիայում
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեի…
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 1 միլիոն 303 հազար դրամ: Չզեկուցվող որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանն է հատկացվում 1 միլիոն 303 հազար դրամ, որը նախարարության կողմից պետք է փոխանցվի Ռ. Թորոսյանի բանկային հաշվեհամարին` Ֆրանսիայի Հանրապետությունում վերջինիս բուժումն ապահովելու համար: Թորոսյանը հրազենային վնասվածք է ստացել 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողությունները հետ մղելիս:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...