Քաղաքականություն
Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի դիմումն ընդունվել է
Վարդենիսի ավագանին բավարարել է քաղաքապետ Արամ Հարությունյանի հրաժարականի դիմումը։ Այս մասին Aurora News-ին տեղեկացնում են Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ «Ղեկավարվելով «Տեղական…
Վարդենիսի ավագանին բավարարել է քաղաքապետ Արամ Հարությունյանի հրաժարականի դիմումը։ Այս մասին Aurora News-ին տեղեկացնում են Վարդենիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետով և հիմք ընդունելով Արամ Հարությունյանի անձնական դիմումը` համայնքի ավագանին որոշում է բավարարել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի դիմում- խնդրանքը հրաժարական տալու վերաբերյալ»,– նշվում է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 3–ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...