Քաղաքականություն
Օսիպյանը Շահնազարյանի տանը մա՞րդ է ավելացրել․ Ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։
Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։
Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին։
Բազմիցս պարզաբանել ենք, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն կարող է հանվել հաշվառումից։
Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0