Քաղաքականություն
«Մեկը մյուսին հուշելով, ընտրում են»․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք…
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 1-Երեւանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերում:
Առերեւույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվերակություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետեւանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...