Քաղաքականություն
Գագիկ Ծառուկյանի թիկնապահը հայտնել է, որ իրեն ժողովուրդն է ստիպել քաղաքականություն մտնել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԲՀԿ պատգամավորի ռեյտինգային թեկնածու Էդուարդ Բաբայանն ընտրախախտումների մասին արտառոց դեպքեր չի լսել: «Նենց մանր-մուն�…
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ԲՀԿ պատգամավորի ռեյտինգային թեկնածու Էդուարդ Բաբայանն ընտրախախտումների մասին արտառոց դեպքեր չի լսել: «Նենց մանր-մունր բողոքներ եղել են, բայց կոնկրետ խախտում չեմ լսել»,-Tert.am-ի հետ զրույցում ընտրելուց հետո ասաց նա:
Հարցին, թե կոնկրետ մանր դեպքեր ինչ նկատի ունի, պատասխանեց. «Դե ասում են՝ ուղղորդում են, բան են անում, բայց չեմ տեսել»: Դիտարկմանը, թե նույնը նաև Կոտայքի մարզպետն էր ասում, որ ներքին ուղղորդումներ կան, և թե տեղյակ չի, թե ո՞ր քաղաքական ուժի կողմից է, Բաբայանն արձագանքեց, որ իրենց էլ են ասել, բայց կոնկրետ ոչինչ չգիտի: «Բայց ես նայում եմ, ժողովուրդը ուրախ, հանգիստ գալիս է ընտրում, գնում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նախկինում տեղամասեր լինում էին, որ քաղաքացիներին «գազելներով» բերում էին, նշեց. «Դե հիմա օրենք է փոխվել, ասում են՝ չի կարելի, տեսնում եք՝ մարդիկ ոտքով գալիս ընտրում, գնում են»:
Հարցին, թե ինչը նրան ստիպեց այդուհանդերձ մտնել քաղաքականություն, Էդուարդ Բաբայանը նշեց՝ ժողովուրդը: «Մեր Աբովյանի, Կոտայքի մարզի ժողովուրդը ստիպեց, ասաց, որ պետք է գնաս պատգամավոր, որ մեր կողքը լինես, ավելի կարանաս մեզ օգտակար լինել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը հուլիսի 3-ին ձերբակալվել էր։ Բաբայանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Ավելի ուշ նրան 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էին արձակել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...