Քաղաքականություն

Չարբախում ՀՀԿ-ական թեկնածուի համար գումար է բաժանվել

Չարբախում ՀՀԿ-ական թեկնածուի համար գումար է բաժանվել
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջաններից մեկում գումար են բաժանել։ Դեպքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը…
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջաններից մեկում գումար են բաժանել։ Դեպքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ստորև․ «1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարեւան շենքից գումար են բաժանել»,- գրել է Արևիկ խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանը, մասնավորապես գրել է․ "Չարբախում 8/47 տեղամասում փող են բաժանել (ոնց որ ՀՀԿ-ն), ոստիկանությունը կարծես բռնել է"։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250