Քաղաքականություն
Բացառվում է, որ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի․ Ծառուկյան
Բացառում եմ, որ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լին։ Այս մասին այսօր քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, ո�…
Բացառում եմ, որ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լին։ Այս մասին այսօր քվեարկելուց հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ դեռևս քաղաքապետի ընտրությունների ժամանակ նման հայտարարություններից հետո, երբ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել էին բաժիններ, ոչինչ չէր ապացուցվել:
Ծառուկյանը նշեց, որ իրեն չեն գոհացրել նախընտրական դեբատները:
«Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու են, ծաղկեցնելու են, գործազրկություն չի լինելու… բայց ինչի հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի ու մեկը մեկի հաշվին դիվիդենտ շահի», - շեշտեց Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...