Քաղաքականություն
Դատարանը որոշեց` Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները` առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց…
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները` առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։
Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Ըստ դատարանի` պետք է կալանավորվի»,– պատասխանելով լրագրողների` Քոչարյանին կալանավորելու հնարավորության մասին հարցին, ասաց Ալումյանը։
Ըստ Ալումյանի՝ սա քաղաքական որոշում էր։
Հիշեցնենք՝ հինգ օր շարունակ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոքներն ու միջնորդություններ էր ներկայացնում Վերաքննիչ դատարանում: Դատախազական կազմը, որը դատարանում նախագահում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, առարկել էր ներկայացված բոլոր բողոքներին ու միջնորդություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ...