Քաղաքականություն
Կառավարությունը մտադիր է լքել «Բուլկի» Արամից վարձակալած շենքը
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արամ Հարությունյանը Երևանի Հանրապետության հրապարակին հարակից հատվածում գտնվող իր գույքը կառավարությանը վարձակալության հանձնել է…
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արամ Հարությունյանը Երևանի Հանրապետության հրապարակին հարակից հատվածում գտնվող իր գույքը կառավարությանը վարձակալության հանձնել է շուկայականից ոչ թանկ գնով:
Լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ կառավարությունն իր կարիքներից ելնելով ստիպված այդտեղից վարձակալել է ազգային վիճակագրական ծառայության ու գանձապետարանի տարածքները։
«Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ վարձակալությունը խզենք և պետական գույքի հաշվին պետական կառույցները տեղավորենք»,- ասաց Բաբայանը։
Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ այդ տարածքների գնումներն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող գործարքներ են։ Նա չի բացառել, որ դրանց սեփականատերերը ևս որոշեն իրենց գույքը վերադարձնել պետությանը:
Հիշեցնենք` Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենքը, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...