Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը կոծկում է հանցագործությունների մասին ինֆորմացիան․ Աշոտյան
ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է…
ԱԱԾ-ն և ոստիկանությունը Արարատ Միրզոյանին պետք է հրավիրեն հարցաքննության՝ հասկանալու՝ այդ ինչ ինֆորմացիայի է նա տիրապետում, որ չի բացահայտում:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի՝ «ՀՀԿ-ն հանցագործների բանդա է» հայտարարությանը: Աշոտյանի կարծիքով՝ Արարատ Միրզոյանը կոծկում է հանցագործությունների մասին ինֆորմացիան:
Հիշեցնենք, որ նախօրեին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել էր իր արտահայտած մտքերի վերաբերյալ Արմեն Աշոտյանի՝ դատի տալու հայտարարությանը՝ նշելով, որ դեռևս որևէ ծանուցում չի ստացել. «Լավ կլինի, որ նրանք ինձ դատի տան, քանի որ այդ դեպքում ես փաստեր կարող եմ ներկայացնել ՀՀԿ-ի դեմ հանցագործության մասին և կսկսվի «Նյուրնբերգյան» դատավարություն»,- հայտարարել էր Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...