Հասարակություն
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Մեր նախորդ թողարկումների ժամանակ արդեն հաղորդել էինք, որ առավոտյան ժամը 8-ից բողոքի ակցիա է իրականացվում Վ.Սարգսյանի անվան ՙՀանրապետական՚ մարզադաշտի մոտ գործող Ծաղիկի շուկայի աշխատակիցների կողմից, պահանջը տարածքի վարձավճարի նվազեցումն է:
Ակցիայի մասնակիցները նշում են, աշխատանքային ժամը 8-ից մինչև 9:30 է, մեկ ժամն էլ արժի 2000 դրամ, պահանջում են նվազեցնել 1000 դրամով:
Տարածքի սեփականատերերը համաձայն չեն` նշելով, որ դեռ մի բան էլ բարձրացնելու են 3000 դրամ են դարձնելու այս բողոքի ցույցը անելու համար:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ չեն պատրաստվում այդպես շարունակել, և տեղափոխվելու են Նաիրիտ գործարանի հարակից տարածք, որտեղ կաշխատեն, մինչև հարցը լուծում ստանա:
Ի դեպ, նրանք մինչ այս պահը իրենց գործունեությունը ծավալել են մայթերում, դուրս գալով մարզադաշտի տարածքից, որն էլ դարձել է վիճաբանության պատճառ:
Սեփականատերերը չեն թույլատրել անգամ մայթերին ծաղիկ վաճառեն:
Նմանատիպ հոդվածներ
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է գյումրեցի կնոջ սպանությանը 102 ռազմաբազայի զինծառայողի մասնակցությունը
Ավելին Հասարակություն բաժնից
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0