Հասարակություն
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
Այսօր`դեկտեմբերի 3–ի առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ թաղամասի բնակիչ, 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել է նրան։…
Այսօր`դեկտեմբերի 3–ի առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ թաղամասի բնակիչ, 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել է նրան։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ Պարզվել է, որ կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։ Դատախազության տվյալներով` կնոջը ծեծի ենթարկած անձը դիմել է փախուստի։ Այս պահին կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռ չկա:
Լրատվամիջոցների փոխանցմամբ` Սլաբոդկա թաղամասի բնակիչների խոսքով`կնոջը դաժանաբար ծեծի ենթարկածը երիտասարդ տղամարդ է։ Տեսախցիկը ֆիքսել է, որ վերջինս մանյակի նման կրնկակոխ գնացել է կնոջ հետևից ու աննկարագրելի դաժանությամբ ծեծի ենթարկել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Մեր նախորդ թողարկումների ժամանակ արդեն հաղորդել էինք, որ առավոտյան ժամը 8-ից բողոքի ակցիա է իրականացվում Վ.Սարգսյանի անվ...
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է ISU Tallinn Trophy 2018 հեղինակավոր մրցաշարը, որում հիանալի են հանդես գալիս նա...
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է գյումրեցի կնոջ սպանությանը 102 ռազմաբազայի զինծառայողի մասնակցությունը
Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանությա...