Հասարակություն
Գյումրեցի կնոջը 102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է սպանել․ ՇՄ դատախազը չի հերքել
Նախօրեին դեռևս չպարզված հանգամանքներում ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է Գյումրիի համայնքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակցուհի 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղ.ն: Galatv.am-ը գրում է, որ, ըստ…
Նախօրեին դեռևս չպարզված հանգամանքներում ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է Գյումրիի համայնքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակցուհի 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղ.ն:
Galatv.am-ը գրում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, նրան ծեծելով սպանել է ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող: Այս տեղեկությունը չի հերքել և չի հաստատել ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Գյումրիի համայնքապետարանից հայտնեցին, որ իրենց տեղեկություններն էլ սակավ են կատարված միջադեպի վերաբերյալ:
Ջուլիետա Ղ.ն Գյումրիի համայնքապետարանում է աշխատել 2015 թվականի ապրիլից: Lրատվամիջոցին Գյումրիի համայնքապետարանից հայտնել են, որ կինը «նորմալ, մարդամոտ և շատ պարտաճանաչ աշխատող է եղել»։
Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում՝ դեկտեմբերի 2-ին: Կնոջը հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Ստացած վնասվածքները եղել են հիմնականում գլխի շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Ծաղկի շուկայի սեփականատերերը սպառնացել են բարձրացնել տեղի վճարը՝ վաճառականների ակցիայի պատճառով
Մեր նախորդ թողարկումների ժամանակ արդեն հաղորդել էինք, որ առավոտյան ժամը 8-ից բողոքի ակցիա է իրականացվում Վ.Սարգսյանի անվ...
Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում
Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 9-ամյա հայ գեղասահորդուհին հաղթել է Էստոնիայի միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթանում է ISU Tallinn Trophy 2018 հեղինակավոր մրցաշարը, որում հիանալի են հանդես գալիս նա...
Գյումրիում ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը. Դաժան սպանություն
Այսօր`դեկտեմբերի 3–ի առավոտյան, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է ա...