Քաղաքականություն
ԱԱԾ, ՀՔԾ նոր բացահայտումներ. անակնկալ թղթապանակ է պատրաստվել. «Իրատես»
«Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է:\r\n\r\nԱյս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետեւողականորեն առաջ տանում, որին մասնակից է դառնում միայն մեկ ուժ` նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն: Ընտրությանը մասնակցող մյուս ուժերը եւ հասարակությունը դիտորդի դերում են:\r\n\r\nՀՀԿ-ն ու «Իմ քայլը» մրցահարթակի վրա են, իրար ջախջախում են, որից հասարակությունը ոչ մի օգուտ չունի, առավել գիտակ հատվածն էլ, որ գաղափարների, տեսլականի պահանջ ունի, հիասթափված է: Ոչ ոք չգիտի` առաջիկա 5 տարում իշխանությունն ինչպես է փոխելու իր կյանքը: Փոխարենը լսում է` սթափվեք, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, գյուղապետերի վզից բռնած դուրս ենք շպրտելու, երկար ժամանակով ենք ասֆալտին փռելու...\r\n\r\nՍակայն սա չէ միակ մեխը, որ իշխանությունը քարոզարշավին օգտագործելու է: Մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները, եւ կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն: Անակնկալ թղթապանակ է պատրաստվել, ԱԱԾ, ՀՔԾ բացահայտումների տրցակ: Հասարակությանը կփորձեն ցույց տալ, թե քանի նախկին իշխանականների են ասֆալտին փռել ու ի՜նչ մեծ բացահայտումներ են արել: Այնպես որ, ծրագրային քննարկումների հույս չունենաք»,-գրում է «Իրատես» թերթը:\r\n
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0