Օրվա լրահոս

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգը «փնտրտուքների» մեջ է. նրանք փնտրում են Հրաչ անունով դատավորի: Համացանցում հրապարակված խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննելուց առաջ դատավորն իրեն է զանգահարել: Վանեցյանն ասել էր․ «մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով` դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ` դուխով»: Այս ամենից հետո, Լրատվամիջոցը պարզել է, որ դատական համակարգում Հրաչ անունով մեկ դատավոր կա, որը, սակայն, առաջին ատյանի դատարանի դատավոր չէ: Չի բացառվում, որ հետագայում պարզվի , որ Հրաչ անունով մեկը զանգահարել եւ ներկայացել է դատավոր: Ու եթե պարզվի՝ այդպես է եղել, այդ հանգամանքը պետք է դառնա քննության առարկա իրավապահների կողմից: Նշենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարել էր, թե չի զրուցել Արթուր Վանեցյանի հետ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբեւիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»,- ասել է դատավորը:

Վերջին նորություններ