Օրվա լրահոս

ՀՀ կառավարության այսօրվա նիստում առաջին անգամ վիճեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Կառավարության արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Որոշման նախագծին դեմ արտահայտվեց Արծվիկ Մինասյանը։ «2014թ-ին ես ապացուցել եմ պարտադիր կուտակային համակարգի թերությունները սահմանադրական դատարանում։ Եվ պետք է հասկանալ` վերացե՞լ են արդյոք այդ ռիսկերը։ Հասկանում եմ, որ որոշումը հարկադրված է ընդունվում։ Հասկանում եմ, որ համակարգը չեղյալ հայտարարելը կարող է խանգարել ֆինանսական համակարգի կայունությանը։ Բայց ես մտահոգված եմ նաև նրանով, թե որքանով են պարտադիր վճարումները համապատասխանում սահմանադրությանը, որքանով են այդ միջոցները ծառայում տնտեսությանը», — ասաց Փաշինյանը։ Մինասյանը նշեց, որ այդ գումարների 70 տոկոսը ներդրվել է Հայաստանում, բայց դրանց զգալի մասը ներդրվում է կարճաժամկետ պարտատոմսերում։ Այսինքն ծառայում է բյուջեի կարճաժամկետ պակասորդի փակմանը և ոչ ավելին։ Նրա կարծիքով` պետք է քննարկումներ անցկացնել` լավագույն որոշումը գտնելու համար, և նա առայժմ չի կարող աջակցել այդ մոդելին։ «Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղիղ գործողություններին»,- ասաց վարչապետը։ «Ամեն դեպքում ես կկատարեմ այդ որոշումը», — ասաց Մինասյանը։ «Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դուք դրանով ոչ մեկին լավություն չեք անում։ Ես նույնպես ժամանակին դեմ եմ քվեարկել կենսաթոշակային բարեփոխմանը։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Եվ որոշումները պետք է միասին ընդունել», — առարկեց Փաշինյանը։ «Ուստի ոչ ոք չպետք է քվեարկի ընդունվող որոշումների դեմ», — հայտարարեց Փաշինյանը։

Վերջին նորություններ