Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Խաչատրյան
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։
«Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։
Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։
ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությունների մասին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրա...
Երբ ոուսական խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ կլքի ԼՂ-ն․ Reuters
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մ...
Քանի սահմանային սյուն է տեղադրվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 28 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր...