ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժայթքել է Էտնա հրաբուխը
Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա լեռը։ Այս մասին հաղորդում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։
Գիտնականները հայտնում են, որ մագման սկսել է ժայթքել հրաբխի հարավ-արևելյան խառնարանից, որն ուղեկցվում է հրաբխի հյուսիսում գտնվող ստորոտում նստած մոխրի արտանետմամբ, ինչպես նաև բնորոշ «մռնչյունով», որը կապված է գազի զգալի ծավալների արտանետման հետ: Մասնագետները շարունակում են հրաբխի մոնիտորինգը՝ վերլուծելով տեսախցիկների ցանցի պատկերները։
Նշվում է, որ այս ժայթքումը չի ազդում հարևան նահանգի օդանավակայանի շահագործման վրա։
Հիշեցնենք, որ Էտնան Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է։ Օգոստոսի 14-ին Կատանիայի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր Էտնա լեռան ժայթքման պատճառով։ Ուղևորներին խնդրել են օդանավակայան ժամանել միայն ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո։ Ավելի վաղ Ճապոնիայում ստորջրյա հրաբխի ժայթքման ժամանակ նոր կղզի էր գոյացել։
Նմանատիպ հոդվածներ
Վերականգնումից հետո 230-ամյա կտավի վրա սատանայի կերպար են հայտնաբերել
Վերականգնումից հետո 230-ամյա կտավի վրա սատանայի կերպար են հայտնաբերել, գրում է New York Post-ը: Պատկերը գտել են 18-րդ դա...
Մանրամասներ՝ ձերբակալված երկու պաշտոնյայի և նրանց կաշառք տված անձանց վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչ...
Wildberries-ը փոխում է կանոնները՝ վաճառողների և գնորդների հետ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անունից կազմակերպվա...
Կիևյան կամրջի երթևեկությունը կդադարեցվի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ն...