«Чгидес лас, тев՞ хндес». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի:
«Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը գրում է, որ: «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյան հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՆ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՆ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին.
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ:
Իմ խոսքից վրդովվելուց առաջ, նախ համարձակություն ունեցեք հնչեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն (հիշեցնեմ մեր պետությունն այդպես է կոչվում): Վերոնշյալ անձին առաջարկում եմ հերքում կամ հաստատում պահանջել հասցեատերերից.
Հ.Գ. ու չգիտես լաս, թե՞ խնդաս... Հ.Հ.Գ. հա ու նաև, Արցախը 203 օր կտրված է աշխարհից, խանութները դատարկ են, տեղաշարժը՝ անհնար, թշնամին կրակում է... իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում»,-նշում է Հակոբյանը.
Նմանատիպ հոդվածներ
The Negotiation Process is Going Wrong Because of One Person: Vardanian
According to Ruben Vardanian, the former Prime Minister of Artsakh, the current situation in Artsakh has one responsible...
‘This information is absolutely false’: Simonian on the statement of the Artsakh MP
Artsakh MP Metakse Hakobyan stated that I allegedly have not contacted the President of the National Assembly of Artsakh...
We Will Not Have the Tendency to Differentiate Corruption by Past or Present Logic – Pashinyan
Corruption is corruption, regardless of the year it occurred, and any corruption that took place in any year inflicts th...
“The Security and Rights of the Artsakh Armenians is Everyone's Issue,” Mirzoyan
More international efforts are needed to prevent the ethnic cleansing being carried out by Azerbaijan in Nagorno-Karabak...