Հրապարակ: «Ժուչոկներ»՝ թաղման բյուրոյի տնօրենի աշխատասենյակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակիչների հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:
Իսկանդարյանն իմքայլական ակտիվիստներից է, տեւական ժամանակ ավագանու անդամ էր, հետո նշանակեցին թաղման բյուրոյի տնօրեն, սակայն վերջերս քաղաքապետի եւ նրա ջրերը սկսել էին նույն առվով չհոսել, ավելին, ըստ մեր տեղեկությունների, պահանջել էին, որ հրաժարական գրի.
«Ժուչո՞կ եք գտել Ձեր սենյակում՝ հարցրինք Իսկանդարյանին։ «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»: Մեր ձեռքի տակ ձեր «ժուչոկների» նկարն է: «Որտեղի՞ց ձեզ»։ Լրագրողներին նման հարցեր չեն տալիս։ «Ես էդ հարցին կպատասխանեմ բացասական».
Բա որ վաղը պարզվեց՝ լրագրողը ճի՞շտ էր։ «Դե որ պարզվեց՝ պարզվեց». Իսկ ինչո՞ւ են Ձեր եւ Մարությանի հարաբերությունները լարվել, ասում են՝ իրենց մարդուն են ցանկացել նշանակել, Ձեզ չեն վստահում, մանավան՝ կորոնավիրոսի սպասվող զարգացման ֆոնին։ «Իմ ու Մարությանի միջեւ որեւէ լարվածություն չկա».
Դուք պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ ոլորտին առնչվող նոր նախագիծ եք պատրաստում, հնարավո՞ր է դա է պատճառը։ «Չի կարող, նախագիծը համաձայնեցնում ենք բոլորի հետ».
Նմանատիպ հոդվածներ
The Prime Minister's Spokesperson Clarifies the Purpose of Photos Showing Empty Beds at the Complex
The Prime Minister's spokesperson, Mane Gevorgyan, made a post on her Facebook page addressing the photos of empty beds...
50 New Confirmed Cases of Coronavirus Disease: Ministry of Health
The spokesperson for the Minister of Health of Armenia, Arsen Torosyan, Alina Nikoghosyan, wrote on her Facebook page: "...
Urgent: The Number of Coronavirus Cases in Armenia Reaches 663
The National Center for Disease Control and Prevention of the Republic of Armenia reports that as of April 2, 11:00 AM,...
Levon Aronian's Wife, Ariana Koilin, Passes Away
Levon Aronian, Armenia's leading grandmaster and FIDE World Cup winner, has announced the tragic passing of his wife, Ar...