Վիրավորեց ընտանիքս, ես նրան պատասխանեցի իր լեզվով. Սպերցյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև:
Նդոնգը կարմիր քարտ է ստացել՝ Սպերցյանին ուսով հարվածելու և նրա շրթունքը վնասելու համար: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել սադրիչ վարքի համար:
Հանդիպումից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ Սպերցյանը իր հասցեին ռասիստական արտահայտություն է արել՝ ասելով պորտուգալերեն «սև կղանք»: Սակայն Սպերցյանը հերքել է մեղադրանքները՝ հակառակը պնդելով:
«Նման բան չի եղել: Նա նոր է եկել ՌՊԼ, չի ճանաչում ինձ, չի ճանաչում առաջնությունը: Ամբողջ խաղի ընթացքում նա ինձ էր սադրում: Ես մի քիչ հասկանում եմ իսպաներեն: Նա առաջինը ինձ ասաց՝ «La concha tu madre» (որի թարգմանությունը բոլորին հայտնի է՝ մոր վիրավորանք): Ես նրան պատասխանեցի իր լեզվով՝ «Cala boca», որը նշանակում է «լռիր»: Ինչպե՞ս կարող էի ես նման բան ասել, թեկուզ որևէ լեզվով: Ես նման բան երբեք չեմ ասի ոչ մեկին: Բոլոր խաղացողները, ովքեր կողքիս էին, լսել են ամեն ինչ»,- ասել է Սպերցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մնացել է նույն դիրքում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Ինչպես նախորդ ամիս, այնպես էլ այս ամիս...
Մեսսին արհամարհում է «Բարսելոնայից» ստացվող զանգերը
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արհամարհում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերը։ Իսպանական ակումբը ցան...
Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ. Խոակին Կապառոս
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո...
Կարեն Գիլոյանը անդրադարձել է Արթուր Դավթյանի մրցելույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքա...