Կարեն Գիլոյանը անդրադարձել է Արթուր Դավթյանի մրցելույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի մրցելույթը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ հայ մարմնամարզիկն արժանացավ արծաթե մեդալի:
«Առաջին մեդալը կա: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթ ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ թե՛ Արթուրին, թե՛ մեզ բոլորիս: Արթուրը եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով, և, թեև, եզրափակչում ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց, միևնույն է, դա արդեն հոգեբանորեն ազդում էր: Եզրափակչում էլ հանդես էր գալիս վերջինը, երբ 7 մարզիկ արդեն իր ցատկն ավարտել էր՝ շատ բարձր միավորներով. պետք է կայացած հոգեբանություն ունենալ՝ այդ պահին անելու այն, ինչին ունակ ես: Արթուրը դա արեց: Շնորհակալ եմ իրեն. ուժեղ տղամարդու ուժեղ ցատկ էր»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Փարիզում Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», որտեղ երկրպագուները մեծ էկրանով հնարավորություն ունեն հետևելու հայ մարզիկների մրցելույթներին, ինչպես նաև հանդիպելու նրանց հետ:
«Սա, անկասկած, կարևոր նախաձեռնություն է, որն արդեն մի շարք դրական արձագանքներ է ստացել մեր միջազգային գործընկերներից, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Միջին Ասիայի երկրների՝ սպորտը համակարգող նախարարներից: Սա նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Արդեն մի շարք հանդիպումներ ունեցել ենք, առաջիկայում նոր միջոցառումներ ևս կլինեն»,- ասել է Կարեն Գիլոյանը և տեղեկացրել, որ վաղը՝ օգոստոսի 5-ին, «Հայաստանի օլիմպիական տանը» հյուրընկալվելու են մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Միջոցառմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: Մուտքն ազատ է:
«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզբեկստանի ներկայացուցիչը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, մխիթարում է նրան պարտությունից հետո
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակ...
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին։«Արթուր Ալեքս...
Իսրայելի օլիմպիական թիմի որոշ մարզիկները մրցումների ընթացքում սպառնալիքներ են ստացել․ Յաել Արադ
Իսրայելի օլիմպիական թիմը պնդում է՝ որոշ մարզիկներ Փարիզում մրցումների ընթացքում սպառնալիքներ են ստացել՝ Գազայի պատերազմո...