«Զվարթնոց»-ին մոտենալիս «Բոինգ 737» օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել
Սույն թվականի հուլիսի 19-ին Երեւան ուղեւորվող B737 օդանավի անձնակազմը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերեւույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության եւ բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Չարտոնված եւ օդային երթեւեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ եւ ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետեւանքների։
Խնդրում եւ հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմեցում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների եւ խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները եւ վայրերը։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տա...
Եղանակ. օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում 3-4 աստիճանով
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տա...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ արտա...
Առավոտյան կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
Պլանային անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանայի...